հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ջրանջատում՝ Շիրակում ու Արարատում

Ջրանջատում՝ Շիրակում ու Արարատում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-21:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն գյուղի 15, 16 և 23-35 փողոցների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝
 Գյումրի քաղաքի՝ Գործարանային, Հակոբյան, Ղարիբջանյան, Աթոյան, Շահումյան, Կորի, Աղյուսի, Լալայան,
Տերյան, Աբովյան, Մայակովսկի, Ջիվանի, Հանեսօղլյան, Աճեմյան, Ղորղանյան, Հակոբյան, Չերազ,
Թումանյան, Մայակովսկի, Գայի, Սահմանապահների, Օզանյան, Ջափարիձե, Նալբանդյան, Մարտի 8-ի,
Սունդուկյան, Տիգրանյան փողոցների, Հ. Սարգսյան փողոցի՝ ներառյալ նրբանցքների, Մազմանյան փողոցի՝
ներառյալ նրբանցքների, Կազաչի պոստ, Արագած, Մսի Կոմբինատ թաղամասերի, Ղարսի, Տեր-Գաբրիելյան,
Ղարիբջանյան խճուղիների, Բանկի ավան, 104 տնակային տարածքի,
 Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Առափի, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք,
Բայանդուր և Երազգավորս գյուղերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: