երեքշաբթի, օգոստոս 18
18 / 8 / 2026
«Joy» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի. Shamshyan.com

«Joy» հյուրանոցային համալիրի շոգեբաղնիքում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի. Shamshyan.com

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող «Joy» հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։ 

Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, և նա շոգեբաղնիքում է եղել իր մի քանի ընկերների հետ,երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը մահացել է։

  • Կիսվել: