հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ջերմուկում ծառի ճյուղը պոկվել և ընկել է այգու ճեմուղու վրա

Ջերմուկում ծառի ճյուղը պոկվել և ընկել է այգու ճեմուղու վրա

Օգոստոսի 6-ին, ժամը 18:07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում ծառի ճյուղը պոկվել և ընկել է այգու ճեմուղու վրա՝ կիսով չափ փակելով այն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ծառի ճյուղը պոկվել և ընկել է Շահումյան փողոցի մոտակա զբոսայգու ճեմուղու վրա:

Փրկարարները մասնատել են ճյուղը և հեռացրել ճեմուղուց:

  • Կիսվել: