հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ջերմուկի ոստիկանները բացահայտել են հանքից գողության դեպք (տեսանյութ)

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են հանքից գողության դեպք (տեսանյութ)

Ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի հանքարդյունաբերող ընկերություններից մեկի տարածքից վեց խորանարդ մետր ծավալի խճաքարեր են գողացել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներով իրավապահները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Գնդեվազ գյուղի 34-ամյա մի բնակիչ:

Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, մայիս 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, կասկածվողը ոստիկանության Ջերմուկի բաժին հրավիրվեց:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է արել ապրիլ ամսի երեք տարբեր օրերի ընթացքում` «Զիլ» մակնիշի իր մեքենայով:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: