երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ջերմուկ քաղաքում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. օգնել են փրկարարները

Ջերմուկ քաղաքում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում. օգնել են փրկարարները

Հունվարի 10-ին, ժամը 10:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ լճի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 2 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն։

  • Կիսվել: