շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջավախքի որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտումներ

Ջավախքի որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են քվեարկության գաղտնիության խախտումներ

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների որոշ ընտրատեղամասերում ընտրախցիկում գրանցվել է մեկից ավելի անձանց ներկայություն, գրում է jnews.ge-ն:

Թիվ 4 ընտրատեղամասում ՝Գանձա գյուղում, մի քանի անգամ արձանագրվել է քվեարկության գաղտնիության խախտում: Քվեարկողները մի քանի հոգով գտնվել են քվեախցիկի մոտ, իսկ ստորև ներկայացված լուսանկարում փողոցից քարոզիչը հրավիրվել էր ընտրողին օգնելու նպատակով:

Թիվ 69 ընտրատեղամասում՝ Գումուրդոյում, 3 ընտրող՝ կես ժամվա ընթացքում, քվեարկել են ուրիշի օգնությամբ: Ընտրողներին օգնում էր նույն կինը: Մեր գնահատմամբ, ընտրողները չունեին ֆիզիկական ակնհայտ խնդիրներ` ինքնուրույն քվեարկելու համար: Արդյունքում քվեախցիկում 2 կամ ավելի մարդ էր գտնվում, ինչը խախտում է քվեարկության գաղտնիությունը:

Մի դեպքում այս կինն ինքն է վերցրել ընտրողի քվեաթերթիկներն իր ձեռքը և նշում արել:

  • Կիսվել: