շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ջավախահայուհին՝ Վրաստանի բժշկական ասոցիացիայի շրջանային խորհրդի ղեկավար

Ջավախահայուհին՝ Վրաստանի բժշկական ասոցիացիայի շրջանային խորհրդի ղեկավար

«Դեռ փոքր տարիքից ինձ հետաքրքրել է սրտի աշխատանքի համակարգը: Շատ էի մտածում: Մտածում էի գիշերը մարմնի բոլոր օրգանները հանգստանում են, սիրտը՝ աշխատում է: Մտածում էի, եթե մի օր հոգնի, տխրի ու կանգնի, ի՞նչ կլինի: Երևի կյանքը կկանգնի», բժշկի մասնագիտությունն ընտրելու պատմությունը հիշելիս ասում է ջավախքցի Արմինե Նիկողոսյանը, գրում է aliq.ge-ն:

Ավարտելով Ախալքալախի թիվ 1 հանրային դպրոցը՝ Արմինեն ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ:

«Երևի սովորական հնչի, բայց բժիշկ դառնալն իմ մանկության երազանքն է եղել» – ասում է Արմինեն` ավելացնելով, որ հենց մայրաքաղաք Թբիլիսիում ուսումը շարունակելու որոշումը ևս պատահական չի եղել. կարևորում է պետական լեզվի իմացությունը, որին մինչ այդ բավարար չէր տիրապետում:

Վրաստանի բժշկական ասոցիացիայի միջազգային անդամ, սույն թվականի հունվարի 31-ից միաժամանակ հանդիսանում է միևնույն ասոցիացիայի շրջանային՝ Սամցխե- Ջավախեթիի խորհրդի ղեկավար:

Արմինեի անցած ճանապարհը մինչ միջազգային ասպարեզ մտնելը երկար է եղել: 7 տարի սովորել է ԹՊՀ-ում բակալավր/ մագիստրանտի կոչումով գերազանց ավարտելով համալսարանը: Այս պահին արդինատոր/ ռեզիդենտ կարդիովիրաբույժ է, սովորում է Մոսկվայում՝ Ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանը (RUDN):

Սովորելուն զուգահեռ Արմինեն 5 տարի աշխատել է Թբիլիսիի EVEX-ի բազմապրոֆիլ հիվանդանոցում, որը թողել է Մոսկվայում կրթություն ստանալու պատճառով, ինչն էլ, ի դեպ, կորոնավարակի համաճարակի պատճառով հեռավար կերպով է շարունակում:

 

  • Կիսվել: