հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իտալիան արգելել է 13 ռիսկային երկրների, այդ թվում՝ Հայաստանի, քաղաքացիներին մուտք գործել երկիր

Իտալիան արգելել է 13 ռիսկային երկրների, այդ թվում՝ Հայաստանի, քաղաքացիներին մուտք գործել երկիր

Իտալիայի իշխանությունները ժամանակավորապես արգելել են 13 ռիսկային երկրների քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Այս մասին որոշումը ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան, գրում է TASS գործակալությունը։

«Առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանզան, խորհրդակցելով արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների հետ, որոշեց արգելել մուտքը, նույնիսկ տարանցումը, այն մարդկանց համար, որոնք անցած 14 օրվա ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում», - ասված է հայտարարության մեջ։

Դա նաև նշանակում է, որ այդ երկրներ ուղիղ և անուղղակի թռիչքները դադարեցվել են: Այս երկրներից ոչ մեկը ներառված չէ ԵՄ, այսպես կոչված, կանաչ ցուցակում:

  • Կիսվել: