չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել․ Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին։  Գազայի հատվածում դպրոցի շենքի հրթիռակոծմանը կատարած անդրադարձում արձանագրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։ 

«Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել՝ հաշվեհարդար տեսնելով Գազայի Դարաջի թաղամասի դպրոցի շենքում ապաստանած ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների հետ: Այս հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է ձախողել կայուն հրադադարի հասնելու վերաբերյալ բանակցությունները: Այդ հանցագործությունների մեղսակից են միջազգային այն դերակատարները, որոնք քայլեր չեն ձեռնարկում Իսրայելին կանգնեցնելու համար»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբային դպրոցի ուղղությամբ, որտեղ առավոտյան աղոթքի էին հավաքվել փախստականները: Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ 

Իսրայելի Պաշտպանության բանակը պնդում է, որ դպրոցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։

  • Կիսվել: