շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր

Իսրայելի հայ համայնքում կորուստ չկա, բայց բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են ապահով վայրեր

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ է Իսրայելի համայնքնային կառույցների ներկայացուցիչների հետ: Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայ համայնքի, հայկական հաստատությունների շրջանում կորուստներ չեն արձանագրվել, սակայն երկրի հարավային և հյուսիսային շրջաններից հայ բնակչության առանձին խմբեր տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Հարցերի և աջակցության համար գործում են՝ Իսրայելում ՀՀ դեսպանության թեժ գիծը, հեռ.՝ 0506670345, «Նաիրի» միության տեղեկատվության և աջակցության շտաբը, հեռ.՝ 0548082735, 0507164557, 0523364774:

  • Կիսվել: