շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իսպանիայում ՀՀ դեսպանը խոսել է ԼՂ հակամարտության, 44-օրյա պատերազմի և տարածաշրջանային խնդիրների մասին

Իսպանիայում ՀՀ դեսպանը խոսել է ԼՂ հակամարտության, 44-օրյա պատերազմի և տարածաշրջանային խնդիրների մասին

Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը դասախոսությամբ է հանդես եկել FESEI ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամում, որի շրջանակներում խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների և տարածաշրջանային խնդիրների մասին։
 
ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրել է ԼՂ հակամարտության ծագումն ու ներկայիս փուլը, Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմն ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։
 
Դեսպան Ավետիսյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման և Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների մասին։ ՀՀ դեսպանի դասախոսությանը հետևել է հարցուպատասխանը ուսանողների հետ: 

  • Կիսվել: