կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հայերի իրավունքների պահպանումը ազատ մտքի դրսևորումներից մեկն է. Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդ

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հայերի իրավունքների պահպանումը ազատ մտքի դրսևորումներից մեկն է. Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդ

Բոխումի համալսարանի աստվածաբան ուսանողների հետ հանդիպման ժամանակ Իրանի Ատրպատական նահանգի Հայոց թեմի առաջնորդն ասել է «Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հայ քրիստոնյա համայնքի իրավունքների լիարժեք պահպանումը ազատ մտքի ու համակեցության դրսևորումներից մեկն է», գրում է parstoday.com-ը:

Գրիգոր Սրբազան Արքեպիսկոպոս Չիֆթչիյանը «Համաշխարհային քրիստոնեություն» վեբինարում անդրադարձավ Իրանում հայերի դարավոր ներկայության պատմությանը, նրանց իրավունքներին, Իրանի Իսլամական Հանրապետությունում ունեցած արտոնություններին, նրանց հասարակական ու եկեղեցական կյանքը կառավարող իրավական համակարգին։

Նա հավելել է. «Մուսուլման և քրիստոնյա նահատակների և նահատակների ընտանիքների նկատմամբ հարգանքն առանց խտրականության նույնպես այս երկրի ամենաակնառու սկզբունքներից մեկն է»։

Գրիգոր Սրբազան Արքեպիսկոպոսն անդրադառնալով իր աշխատության երկու հատորներին՝ «Շրջագայություն Ատրպատականի հայկական թեմի տարածքում» վերնագրով գրքին, հույս հայտնեց, որ Բոխումի համալսարանի ուսանողները մի օր հնարավորություն կունենան այցելել Իրանի Ատրպատական նահանգ, և ականատես լինել տարածաշրջանում քրիստոնեական համայնքի ակտիվ ներկայությանը նահանգում»։

 

  • Կիսվել: