չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ․ Ծառուկյանը՝ Ազարյանի մասին

Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ․ Ծառուկյանը՝ Ազարյանի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար գագիկ Ծառուկյանը ցավակցել է Ալբերտ Ազարյանի մահվան առթիվ։

«Խոր վշտով տեղեկացա Ալբերտ Ազարյանի մահվան մասին։ Իսկական լեգենդ, համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկ, լավ մարդ, լավ հայ։

Մարդ, ով ամբողջ կյանքը նվիրեց իր գործին, իր գիտելիքներն ու փորձը փոխանցեց սերունդներին, չլքեց հայրենիքը և իր պետության մեջ կրթեց ու մեծացրեց հազարավոր երեխաների՝ որպես մարդ ու մարզիկ։

Սա մեծ կարուստ է մեր ժողովրդի համար։ Սա անձնական կորուստ է ինձ համար, որովհետև իմ ու Ալբերտ Ազարյանի մտերմությունն ունի տասնամյակների պատմություն։

Ցավակցում եմ հռչակավոր մարզիկի հարազատներին ու մերձավորներին»,- ասվում է ցավակցական ուղերձում։

 

  • Կիսվել: