երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Իշխան Սաղաթելյանը հյուրընկալվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում

Իշխան Սաղաթելյանը հյուրընկալվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում

Լիբանան կատարած աշխատանքային այցելության շրջանակներում ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ հյուրընկալվել ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում, քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները, երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
 
«Ապա ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերների հետ քննարկել ենք ներհայաստանյան իրադարձությունները, Դաշնակցության իրականացրած աշխատանքները՝ առանձնահատուկ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համահայկական օրակարգերի շուրջ համակարգված աշխատանքներ իրականացնելու հրամայականին»,-նշել է նա։

  • Կիսվել: