շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է գովազդային վահանակին.  մեքենայի շարժիչն ու գազաբալոնը պոկվել ու շպրտվել են

Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է գովազդային վահանակին. մեքենայի շարժիչն ու գազաբալոնը պոկվել ու շպրտվել են

Սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 15:10-ի սահմաններում Երևանի բնակիչ  Էդգար Հովհաննիսյանը իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 24/7 հասցեի դիմաց բախվել է դեպի Բագրատունյաց պողոտա տանող ուղեմասի աջ կողմում առկա գովազդային վահանակի երկաթյա սյանը և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Հովհաննիսյանը, ում առաջինը օգնության են հասել  քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնի 3–րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Աբիկ Խալաթյանն ու Հրաչյա Մկրտչյանը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ա. Համզոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի շարժիչն ու գազաբալոնը պոկվել ու մի քանի մետր շպրտվել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: