ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes CLՏ 500-ը. կան վիրավորներ

Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne-ն ու Mercedes CLՏ 500-ը. կան վիրավորներ

Հուլիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լեո» գազալցակայանի դիմաց, բախվել են դեռևս չճշտված անձի կողմից վարած Porsche Cayenne մակնիշի 99 FF 979 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Սևադա Սարգսյանի վարած Mercedes CLS 500 մակնիշի 18 XՏ 188 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Porsche-ի մեջ գտնվող Երևանի բնակիչ՝ 29-ամյա Վահե Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Իսահակյանը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 28-ամյա Շոթա Մանասարյանը, 26-ամյա Հայկ Ղազարյանը և 28-ամյա Հովհաննես Թորոսյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: