շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Իրազեկում վարորդներին

Իրազեկում վարորդներին

«Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ն՝ որպես Հ-6/Հ-2/ Նոր Գեղի-Եղվարդ-տրանս հագույց/Մ-1/ ճանապարհի 1+600 հատվածում գտնվող կամրջի սպասարկող կապալառու ընկերություն‚ անում է հնարավորինը՝ նշված հատվածը երթևեկության համար անվտանգ դարձնելու համար, հայտնում է «Մոստ Կոնտրակտ» ՍՊԸ-ն:

«Ձմեռային եղանակային պայմաներից ելնելով՝ կամրջի երթևեկելի մասում բազմիցս կատարվել են փոսալցման աշխատանքներ։ Հաշվի առնելով վերջին օրերի ձնառատ ու անձրևային եղանակը՝ արած աշխատանքը դառնում է անարդյունավետ. լցված աղացած ասֆալտն առատ անձրևների և թաց ձնի հետևանքով մաքրվում է՝ առաջացնելով ավելի մեծ փոսեր:

Կամրջի ասֆալտբետոնե ծածկը ենթակա է հիմնանորոգման։ Նշված կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել են մի քանի մրցույթներ‚ որոնք‚ սակայն‚ չեն կայացել մասնակից չլինելու պատճառով։

Հարգելի վարորդներ‚ հայտնում ենք ձեր ներողամտությունը ու խնդրում նշված հատվածով երթևեկելիս լինել հնարավորինս ուշադիր։ Եղանակային պայմանների բարելավման պես երթևեկելի մասում կկատարվեն փոսային նորոգումներ՝ մինչև կամրջի հիմնանորգման աշխատանքների կյանքի կոչելը»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: