շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իրազեկում՝ արտագնա աշխատանքի մեկնողներին, ՌԴ մուտք գործելուց 30 օրում պետք է կատարել հետևյալ գործողությունները

Իրազեկում՝ արտագնա աշխատանքի մեկնողներին, ՌԴ մուտք գործելուց 30 օրում պետք է կատարել հետևյալ գործողությունները

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է՝ 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատելու նպատակով մուտք գործելիս ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում պետք է կատարեն հետևյալ գործողությունները`
 
Քայլ 1️⃣. Անցնել բուժզննում ( մի քանի այց. նախ այդ ընթացակարգերը անցնելու, ապա բժշկական փաստաթղթերը ստանալու համար): Այս ընթակարգերը անհրաժեշտ է անցնել դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։
Քայլ 2️⃣. Գրանցվել ըստ գտնվելու/բնակության վայրի («գրանցում»регистрация): Սա անհրաժեշտ է դակտիլոսկոպիկ հաշվառում և լուսանկարում անցնելու համար։
Քայլ 3️⃣. ՌԴ ՆԳՆ լիազոր մարմիններին ներկայացնել բժշկական փաստաթղթերը եւ անցնել դակտիլոսկոպիկ հաշվառման և լուսանկարման ընթացակարգերը ( հաշվի առեք, որ կլինեն մի քանի այց): Ընթացակարգը տևում է 1-2 օր։
 
Նույն գործողությունները/քայլերը պետք է կատարեն Հայաստանի քաղաքացիները, ովքեր մուտք են գործել Ռուսաստան ցանկացած այլ նպատակով, բացառությամբ «աշխատանքից»։ Այդ քայլերը ՀՀ քաղաքացիերը պետք է կատարեն մուտքի օրվանից 90 օրացույցային օրվա ընթացքում, եթե մտադիր են երկրում մնալ ավելի քան 90 օրացույցային օր:

  • Կիսվել: