շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Իրավունք չունե՛ք պատարագ անել». բռնի ուժով փակեցին քաղաքացու բերանն ու հանեցին Հովհաննավանքից

«Իրավունք չունե՛ք պատարագ անել». բռնի ուժով փակեցին քաղաքացու բերանն ու հանեցին Հովհաննավանքից

Հովհաննավանքից քիչ առաջ անվտանգության աշխատակիցները բռնի ուժով, բերանը փակած, հեռացրեցին մի քաղաքացու։ Նա պատարագի ժամանակ, որին ներկա էր նաեւ Փաշինյանը, բազմության միջից բղավել էր.  «Ստեփան Ասատրյան, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»: Արդեն բակում ոստիկանները նրան հրելով դուրս հանեցին բազմության միջից եւ հեռացրին եկեղեցու տարածքից՝ լրագրողներին ասելով, թե տանում են առանձին զրուցելու:

Նշենք, որ այս պահին նախկին քահանա Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցում Հովհաննավանքում:

Օրեր առաջ կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ պատարագն ինքն է մատուցելու, իսկ չորեքշաբթի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է այդ պատարագին եւ կսատարի նախկին քահանային։

Թարմացում. ըստ լուրերի՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանի պատարագի ժամանակ քաղաքացուն բերանը փակելով եկեղեցուց հանող տղամարդը Պետական պահպանության ծառայության աշխատակից Աշոտ Մկրտումյանն է, իսկ քաղաքացին՝ Հայկ Դորունցը:

  • Կիսվել: