ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ հայրը 10 տարի նախագահ է եղել, ես թիկնապահ չեմ ունեցել, դրանից հետո էլ չեմ ունեցել, անհեթեթություն է. Լևոն Քոչարյան

Իմ հայրը 10 տարի նախագահ է եղել, ես թիկնապահ չեմ ունեցել, դրանից հետո էլ չեմ ունեցել, անհեթեթություն է. Լևոն Քոչարյան

«Իմ հայրը 10 տարի նախագահ է եղել, ես թիկնապահ չեմ ունեցել, դրանից հետո էլ չեմ ունեցել, շատ մարդիկ կան՝ ասում են թիկնապահ են, բայց ես իրենց անունն էլ չգիտեմ, ուղղակի գալիս են, փորձում են ինչ-որ բանով փորձում են օգնել, ով մի քիչ սպորտային կազմվածք ունի, իրենց պատկերացմամբ, պարտադիր պետք է թիկնապահ լինի, չկա նման բան, անհեթեթություն է»,-«Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:

Ինչ վերաբերվում է Բաղրամյան պողոտայում քիչ առաջ տեղի ունեցած միջադեպին՝ ոստիկանների և երթի մասնակիցների միջև՝ Լևոն Քոչարյանը պատմեց.

«Հետևից եկան կարմիր բերետավորները և սև համազգեստավորները, փորձում էին բերման ենթարկել երթի մասնակիցներին բայց չստացվեց, ոչ մի հիմք չունեին բերման ենթարկելու:

Մենք փողոցն ամբողջությամբ փակեցինք Բաղրամյան փողոցը, քանի որ մյուս երթի մասնակիցներին՝ Իշխան Սաղաթելյանի գլխավորությամբ, փորձում էին բերման ենթարկել, մեր փակելու պահանջն էր, որ բերման չենթարկեն նրանց, հետո երբ իմացանք իրենք շարժվել են, մենք էլ բացեցինք փողոցը»,-ասաց Լևոն Քոչարյանը:

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր  շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 6-ին անհնազանդության ակցիաները սկսում են ժամը 12-ին: Հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում եւ չորս ուղղություններով պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։

  • Կիսվել: