Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի մեղադրանքը պաշտպանող դատախազը չի հեռացվի վարույթից
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին մերժվեց գործով մեղադրող դատախազ Արթուր Դանիելյանին վարույթից հեռացնելու մասին փաստաբանների միջնորդությունը։
Նշենք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը միջնորդել էր վարույթից հեռացնել դատախազ Դանիելյանին, քանի որ նա անաչառ չէ.
«Նույն դատախազը հանդիսացել է նաեւ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող դատախազը։ Ինչպե՞ս ստացվեց, որ Արթուր Դանիելյանը ընտրվեց Լեւոն Քոչարյանին մեղադրող դատախազ, երբ նա եղել է նաեւ Աշոտ Փաշինյանին՝ որպես տուժող՝ մեղադրանքը ներկայացնող դատախազ։ Աշոտ Փաշինյան, Լեւոն Քոչարյան եւ նույն դատախազ. ինչպե՞ս է ստացվում»։
Դատախազն էլ իր հերթին առարկել էր միջնորդության դեմ, նշելով, որ այն անհիմն է։