Իրավիճակը լարվել է ՊՆ-ի մոտ. սկսվել է քաշքշուկ. նոր ոստիկանական ուժեր են կենտրոնացվում
Պաշտպանության նախարարության մոտ իրավիճակը կրկին լարվել է, անհետ կորածներ զինծառայողները կրկին մոտեցան իրենց արջև փակված ընդունարանի դարպասներին ու փակեցին մուտքը՝ պահանջելով ներսից բացել դարպասներն ու, ինչպես խոստացել էին՝ ընդունել իրենց։
«Բացեք, եկեք էստեղ խոսեք, որ երեխուս տանում էիք թուրքերի ու ադրբեջանիցի դեմ՝ ինչի չէիք ասում՝ ուր եք տանում»։
Միաժամանակ, նախարարությունից մեծաթիվ ոստիկանական ուժեր դուրս բերվեցին, որոնք պահանջում էին՝ հեռանալ մուտքի մոտից ու բացել նախարարության մուտքը։ Արդյունքում՝ ոստիկանների ու հարազատների միջև քաշքշուկ սկսվեց։ «Մուտք չի բացվելու»։
Ոստիկանները պահանջեցին բացել Պն մուտքը, հարազատներից մեկն էլ արձագանքեց. «Գնա էրեխուս բեր բացեմ»։


