երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից:

՛՛Արթիկի և Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: