Իրավասու չեն, ինչ-որ մեկին իր պապական տնից վտարել. Արմավիրի մարզպետը՝ Մերձավանի զարգացումների մասին
Ես իրավասու չեմ ինչ-որ մեկին իր պապական տնից վտարելու։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության շենքի մոտ NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Փարաքարում, մասնավորապես մերձավանում շարունակվում է լարված մթնոլորտը և օրեր առաջ էլ բնակիչները ստորագրահավաք էին սկսել, որպեսզի դիմեն կառավարությանը և Ախտոյան ընտանիքին վտարեն համայնքից։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի հոգեւորականներին բերման ենթարկելու, Մկրտիչ Սրբզանին կալանավորելու փաստը, մարզպետն արձագանքեց. «Չեմ մեկնաբանում»։


