շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում, տեքստ կարդալ սովորեք, արա՛․ Աբրահամյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում, տեքստ կարդալ սովորեք, արա՛․ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` արձագանքելով իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի` ավելի վաղ դատախազության հասցեին արված գրառմանը:

«Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում (եթե իհարկե, անգրագիտության դրսևորում չէ)՝ խեղաթյուրելով ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի քննարկումների, մասնագիտական շրջանակների սուբյեկտիվ շահարկումների կապակցությամբ Դատախազության պարզաբանման առանձին հատվածներ՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ:

Եթե իրավաբանը մի փոքր ուշադիր կարդար ՀՀ դատախազության հրապարակած տեքստը, գուցե կհասկանար, որ դրանում իր կողմից մեջբերված հատվածում որևէ խոսք չկա ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՈՎ դատապարտվածի մասին, այլ արդեն իսկ ընդհուպ դատարանի կողմից կայացված դատավճռով մեղավոր ճանաչվածի, ում վերաբերյալ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և որը, բնականաբար, կարող է մասնակցել ընտրություններին:

Տեքստ կարդալ սովորեք, արա՛»,- գրել է նա:

Նշենք, ավելի վաղ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրել էր․

«Դատախազությունը տիեզերական մասշտաբի անգրագիտությամբ համեմված տեքստ է տարածել՝ անդրադառնալով ՍԴ որոշմանը:

Հայտարարությամբ, մասնավորապես, նշվել է, օրինակ.

«...Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից...»:

Սա հայտարարում ա մի երկրի դատախազություն, որի Սահմանադրության 48-րդ հոդվածում հստակ նշված է, որ ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև հանրաքվեին մասնակցելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:

Դհոլ խփեք, արա»:

  • Կիսվել: