ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը շահագրգռված է Սյունիքում տարբեր ծրագրեր իրականացնել. մարզպետ

Իրանը շահագրգռված է Սյունիքում տարբեր ծրագրեր իրականացնել. մարզպետ

Առաջիկայում սպասվում է 4 դեսպանի այցելություն, որոնց շրջանակներում քննարկվելու են սոցիալական ու տնտեսական հարցեր: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«ԱՄՆ-ի հետ Հայաստանն ունի հարաբերություններ, և բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Այդ ծրագրերի շրջանակում ԱՄՆ դեսպանն այցելել էր Սյունիքի մարզ: ԵՄ դեսպանն էր եկել 6 եվրոպական երկրների դեսպանների հետ, քննարկվել են սոցիալ-տնտեսական տարբեր ծրագրեր: Հանդիպել եմ նաև ՌԴ դեսպանի հետ, քննարկել ենք տարբեր հարցեր, հիմնականում տնտեսական և սոցիալական բնույթի: Դրան նախորդել են այլ երկրների դեսպանների այցեր, այդ թվում՝ Իրանի: Դուք տեղյակ եք, որ մոտ ապագայում Կապանում կլինի հյուպատոսարան»,- ասաց Ղուկասյանը:

Մարզպետը նշեց, որ Իրանը շահագրգռված է Սյունիքում տարբեր ծրագրեր իրականացնել, և դա նա ողջունելի է համարում:

«Իրանի տնտեսական ներուժը մեզ համար շատ կարևոր է: Շուտով կունենանք մարզպետարանում համապատասխան մասնագետ, որը կզբաղվի Սյունիք-Իրան հարաբերություններով»,- ասաց Ղուկասյանը:

  • Կիսվել: