Իրանը հետաքրքրված է Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցություն ստեղծելու հարցով. աղբյուր
Իրանի տրանսպորտի փոխնախարար, Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբարալի Զաքարին և Հարավկովկասյան երկաթուղիների գործադիր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը: Այս մասին տեղեկացնում է Tehran Times-ը։
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։ Բանակցություններն ընդգրկել են կայուն երկաթուղային տրանսպորտի ստեղծման, միջանցքով բեռնափոխադրումների ներուժի որոշման, բեռնափոխադրողների ակտիվացման և Իրանի ու Ռուսաստանի միջև Հայաստանի միջոցով երկաթուղային հաղորդակցության պարզեցման հարցեր՝ պայմանով, որ լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական վեճերը։
Հաղորդվում է նաև, որ վերջերս Բաքվի և Երևանի նախնական համաձայնության հասնելուց հետո պաշտոնյաները եզրակացրել են, որ հուշագիրը կարող է նպաստել Նախիջևանով միջազգային Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի (INSTC) արևմտյան երթուղու վերականգնմանը։ Դա հնարավորություն կտա երկարատև ընդմիջումից հետո վերականգնել Իրանի և Ռուս.աստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թեհրանում մոտ ապագայում։


