երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Իրանը հերքել է իր օդային տարածքում Boeing-737 օդանավի անհետանալու մասին լուրերը

Իրանը հերքել է իր օդային տարածքում Boeing-737 օդանավի անհետանալու մասին լուրերը

Իրանի քաղավիացիայի վարչության խոսնակը հերքել է երկրի օդային տարածքում հայկական ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռի անհետանալու մասին լուրերը, գրում է parstoday.com-ը:  

Մոհամմադ Հասան Զիբախշը հինգշաբթի օրը Fars News գործակալությանը տված հարցազրույցում նշել է. «Հայկական ավիաընկերություններցի մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը, որն անցնում էր Իրանի օդային տարածքով, տեխնիկական խնդիրների պատճառով և օդաչուի խնդրանքով, վայրէջք է կատարել Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում»:

Նա հավելել է. «Հայկական ավիաընկերության տեխնիկական խումբը վերականգնում է ինքնաթիռի տեխնիկական խնդիրները: Նման խնդիրների առկայության պայմաններում չպլանավորված վայրէջքը սովորական խնդիր է: Տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո, ինքնաթիռները վերադառնում են իրենց նպատակակետը»:

Իրանի քաղաքավիացիայի վարչության խոսնակը նշել է. «Իինքնաթիռում ուղևորներ չեն եղել»:

Վերջերս որոշ հայկական լրատվամիջոցներ տարածել էին լուրեր, թե Իրանի օդային տարածքում անհետացել է հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող Boeing 737 ինքնաթիռը:

Նշենք, որ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական "Flay Armenia" ընկերության անհետացած օդանավը վայրէջք է կատարել Թեհրանում՝ տեխնիկական խնդիրների պատճառով:

Քաղավիացիայից նաև հայտնել էին, որ հայկական կողմից պատվիրակությունը ներկայումս  մեկնել է Իրան՝ օդանավը հետ բերելու համար, և որ այդ հարցը մոտ օրերս կլուծվի:

  • Կիսվել: