հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նորընտիր վարչության անդամներին

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նորընտիր վարչության անդամներին

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա․ Թումանյանն ընդունել է Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նորընտիր վարչության անդամներ Ա․ Հովսեփյանին, Վ․ Մելիք Խաչատրյանին, Վ․ Մանսուրյանին, Թ․ Բալայանսին և Վ․ Բուդաղյանին։
 
Դեսպանությունից հայտնում են, որ հյուրերը տեղեկատվություն են ներկայացրել Հայ ճարտարապետների և ճարտարագետների միության նախորդ շրջանի գործունեության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին։
 
Զրուցակիցներն անդրադարձել են ինժեներատեխնիկական և գիտական ոլորտներում հայ-իրանական համագործակցության խնդիրներին և դրանց լուծման գործում իրանահայ մասնագետների մասնակցության անհրաժեշտությանը։

  • Կիսվել: