Իրանում դարձյալ երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է նաև Սյունիքում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում եւ Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ: