հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 դեպք. ուժեղացվել է հսկողությունը «Մեղրի» անցակետում

Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 դեպք. ուժեղացվել է հսկողությունը «Մեղրի» անցակետում

Հայաստանում ժամը 15:00-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հայտնաբերման բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական:

Այսօր հայտնի դարձավ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված դեպքերի մասին: Ղոմ քաղաքում արձանագրվել է 5 դեպք՝ Ղոմում 4 հիվանդ, որից 2-ը մահացել են, և 1 Արակ քաղաքում՝ 1 դեպք: Առողջապահության նախարարությունը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին առաջարկել է «Մեղրի» անցակետում  ուժեղացնել հսկողությունը՝ հանրապետությունում կայուն համաճարակային իրավիճակ ապահովելու համար:   

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՉՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը:
  • Խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից:
  • Օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ):
  • Լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ:
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ:
  • Եթե գտնվում եք Չինաստանում, ապա խուսափե´ք կամ բացառեք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելություններից, օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, մի՛ այցելեք կենդանաբանական այգիներ կամ մի՛ մասնակցեք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ:
  • Եթե վերադարձել եք Չինասատնից. և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճանապարհորդության մասին:

  • Կիսվել: