հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իրանից հայ քաղաքացիները կտեղափոխվեն ՀՀ. բոլոր այլ անձանց մուտքը Իրանից սահմանափակված է. Թորոսյան

Իրանից հայ քաղաքացիները կտեղափոխվեն ՀՀ. բոլոր այլ անձանց մուտքը Իրանից սահմանափակված է. Թորոսյան

ԱՆ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Իրանից ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան, իսկ բոլոր անձանց մուտքն Իրանից մեր երկիր՝ սահմանափակված է:

Նախարարը, մասնավորապես, գրել է. «Տարբեր երկրներում գտնվող մեր քաղաքացիները միշտ պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք։ Այդպես եղել է նաև Չինաստանի դեպքում։ Դա նրանց սահմանադրական իրավունքն է։

Կառավարության որոշմամբ սահմանափակված է բոլոր անձանց մուտքը Իրանից Հայաստան, բացառությամբ մեր քաղաքացիների, ինչպես նաև բեռնատարների վարորդների։ Վերջիններս ամբողջ ճանապարհը անցնում են հսկողության տակ և կանխարգելիչ միջոցառումների ներքո»:

  • Կիսվել: