շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանի Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Արարատում, Վայոց ձորում ու Երևանում

Իրանի Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Արարատում, Վայոց ձորում ու Երևանում

Նոյեմբերի 13-ին, ժամը 18:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ 3-4 բալ, ինչպես նաև Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

 

  • Կիսվել: