հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի և Հայաստանի միջև ականազերծման ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Իրանի և Հայաստանի միջև ականազերծման ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Իրանի ականազերծման ազգային կենտրոնի ղեկավարն ասաց. «Իրանի և Իրաքի միջև համատեղ ականազերծման համագործակցությունը, Իրանի և ՀՀ մարդասիրական ականազերծման կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ականազերծման կենտրոնի աշխատանքներից են միջազգային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ», գրում է parstoday.ir-ը:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Մոհամմադ Հոսեյն Ամիր Ահմադին ականազերծման միջազգային օրվան նվիրված ելույթում ասել է.«1988 թվականին Սադամի Բաասական ռեժիմի դեմ ութամյա սրբազան պաշտպանության ավարտից հետո Իրանի արևմտյան և հարավարևմտյան շրջաններում շուրջ 42 հազար կիլոմետր տարածքում մնացել էր մոտ 20 միլիոն տեսակի ականներ և միլիոնավոր պայթուցիկ նյութեր:

Գեներալ Միրահմադին ընդգծել է, որ Իրանը շատ փորձառու է ականազերծման գործում և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ օգնելու Հայաստանին ականազերծման և իր փորձը փոխանցելու հարցում։

 

  • Կիսվել: