շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանի արդարադատության նախարարի տեղակալն այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող իրանցիներին

Իրանի արդարադատության նախարարի տեղակալն այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող իրանցիներին

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարութունից:

Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին:

Ասքար Ջալալիանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանում իրենց պատիժը կրող ԻԻՀ քաղաքացիներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

Այնուհետև, երկու երկրների արդարադատության նախարարների տեղակալները, Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ եղել են ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովող սենյակում:

Օրվա ավարտին կողմերն ամփոփել են այցի արդյունքները։

  • Կիսվել: