Իրանց տները սե՞նց են սարքում, կհայտնվեն սև ցուցակում. մարզպետը դժգոհ է Ալավերդիում մանկապարտեզի հիմնանորոգումից
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը տեսանյութ է հրապարակել, կից գրել. «110 երեխա 15 ամիս սպասում է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզի բացմանը։
Հիմնանորոգումն արվել է թերություններով, աշխատանքը չի ընդունվել։ Շինարարին մինչև նոյեմբերի 1-ը ժամանակ եմ տվել թերությունները վերացնելու համար, այլապես ընկերությունը հայտնվելու է սև ցուցակում։
Ծնողներին խոստանում եմ` մանկապարտեզը սեղմ ժամկետում գործելու է»։
Տեսանյութում նա շինարարական ընկերության ղեկավարին նկատողություն է տալիս. «315 մլն դրամ է ծախսվում էս մանկապարտեզի վրա, իրանք իրանց տները որ սաքրում են, սե՞նց են սաքրում, ոչ մի դեպքում, դե ուրեմն կհայտնվեն սև ցուցակում»։


