ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահը և խորհրդի անդամները այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահը և խորհրդի անդամները այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այսօր այցելել են ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն և դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ։
 
ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել պալատի անդամներին, որից հետո հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին և առաջիկայում սպասվող զարգացումներին։
 
 
Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության առաջին քարտուղար Սյուզաննա Նավասարդյանը և երրորդ քարտուղար Գոռ Շահվերդյանը։

  • Կիսվել: