հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրականացվելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ. Ռոմանոս Պետրոսյան

Իրականացվելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետարանի և  և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականացնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեեկանում ենք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումից, որում,  մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ Պարետի ցուցումով, այսօրվանից գործում են նախադպրոցական հաստատությունները, նախակրթարանները:

Անցնող մի քանի օրերի ընթացքում մեր մարզի համայնքներում ակտիվ նախապատրաստվել են` մանկապարտեզ հաճախող փոքրիկներին հավուր պատշաճի և սահմանված նորմերին համապատասխան ընդունելու նպատակով:

Նշեմ, որ մեր աշխատակազմի և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված են հսկողություն իրականացնող խմբեր, որոնք նաև իրականացնելու են անակնկալ ստուգայցեր մարզի նախադպրոցական հաստատություններ և նախակրթարաններ` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այսպիսով, ևս մեկ անգամ հորդորում և խնդրում եմ

✅առավելագույն զգուշավորությամբ կազմակերպել նախադպրոցական կրթության գործընթացը` հետևելով Պարետատան ցուցումներին

✅Բացառել երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն

✅Բացառել նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները

✅Երեխաների խնամքի և կրթության գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն

✅Ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված:

Հարգելինե՛րս,

Մեր փոքրիկների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առաջնային է, ուստի պարտադիր է Պարետատան ոչ միայն նշված, այլև սահմանված մի շարք կանոններին ևս խստագույնս հետևելը` միտված մեր երեխաների առողջության պահպանմանը:

Առո՛ղջ եղեք»։

  • Կիսվել: