հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում

Իրականացվել է միջազգային ստանդարտի ամենամյա գնահատում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում օրերս անցկացվել է միջազգային հավատագրման ամենամյա գնահատման հերթական գործընթացը: 

Իրականացվել է լաբորատոր գործունեության ու կարողությունների համապարփակ վերագնահատում, ինչպես նաև ISO/IEC 17025-2017 ստանդարտի պահանջին համապատասխանության գնահատում: Որևէ անհամապատասխանություն չի հայտնաբերվել: 

Հավատարմագրման գործընթացն անցկացրած՝ Ամերիկայի ստանդարտների ինստիտուտի (ANSI) հավատարմագրման ազգային մարմնի (ANAB) գնահատող-փորձագետ Ալան Լաֆֆինը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ:



  • Կիսվել: