ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իր ծննդյան օրը Ռուբեն Վարդանյանը նոր առցանց նախագիծ է թողարկել (տեսանյութ)

Իր ծննդյան օրը Ռուբեն Վարդանյանը նոր առցանց նախագիծ է թողարկել (տեսանյութ)

Իր ծննդյան օրը` մայիսի 25-ին, ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հայտնի ռուս լրագրող Ալյոնա Դոլեցկայայի հետ «Յանդեքս. Եթերում» նոր առցանց նախագիծ են թողարկել:

Մայիսի 25-ին՝ առաջին եթերի ընթացքում, Վարդանյանն ու Դոլեցկայան պայմանավորվել են, որ եթերների ընթացքում ոչ մի անգամ չեն արտաբերելու «համավարակ, կորոնավիրուս և ճգնաժամ» բառերը:

Քանի որ մայիսի 25-ին հայ գործարարը նշում էր իր ծննդյան 52-րդ տարեդարձը, առաջին հաղորդման թեման առաջարկել է դարձնել ընտանիքի ինստիտուտը` քննարկելով, թե ինչ է սպասվում այդ ինստիտուտին «նոր ժամանակներում և ինչպես է փոխվում վերաբերմունքն ընտանիքի նկատմամբ»:

Գործարարը պատմել է, որ մեծացել է հայկական ընտանիքում, որտեղ առնվազն երեք սերունդ է նստել սեղանի շուրջ՝ նշելով, որ այդ ժամանակ, ավանդույթի համաձայն, չէր կարելի վեր կենալ սեղանից, քանի դեռ մեծը թույլ չի տվել, և ընդգծել է, որ ընտանեկան ավանդույթներ ստեղծելն ու ունենալը շատ կարևոր է:

«Այսօր մենք, բացի ավագ աղջկանիցս, որը Ռուսաստանում չէ, բոլորով միասին կհավաքվենք սեղանի շուրջ: Մենք ընտանեկան տոն ենք անելու, տեսնում ես, ես վերնաշապիկ եմ հագել: Չնայած որ այսօր ինձ համար աշխատանքային օր է, բայց ընտանիքը կարևոր է, կարևոր է, որ ընտանիքը զգա հստակ ավանդույթները»,-ասել է գործարարը:

Դոլեցկայան մեկնաբանել է Վարդանյանի ասածը՝ նշելով, որ այդ առումով ինքը տիպիկ մոսկվացի աղջիկ է, ինչին Վարդանյանը պատասխանել է. «Մի փոքր հայկական արմատներով»:

Տեսանյութը` այստեղ:

  • Կիսվել: