ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Վերջին օրերին վերստին ակտիվացել է Արման Բաբաջանյանը՝ իրեն հասանելի միջոցներով անհարկի վերագրումներ կատարելով և սին մեղադրանքներ հնչեցնելով Հայոց Եկեղեցու, Ամենայն Հայոց Հայրապետի, եկեղեցականների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ընդգրկված Բագրատ արքեպիսկոպոսի հասցեին, այս մասին գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Իր ցեխարձակումներում Ա․ Բաբաջանյանը որևէ խտիր չի դնում միջոցների միջև՝ հաճախ ապերախտությամբ մոռացության տալով Եկեղեցու ավանդն իր կյանքում՝ խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը։

Մի բանում նա ճիշտ է՝ իրեն շատ լավ, համակողմանիորեն ճանաչում են Եկեղեցում շատերը, անցյալը հայտնի է։ Ձախողվելով հոգևոր ասպարեզում՝ վերջինս այժմ էլ փորձում է իր տեղն ամեն գնով հարթել քաղաքական դաշտում։ Սակայն արդյո՞ք հաճոյախոսությունն ու ամբարտավանությունը, կեղծելն ու զրպարտելը քաղաքական գործչի որակներ են։  Հատկապես իր դեպքում պարկեշտությունն ու բարեկրթությունը խիստ անհրաժեշտ են»,- Facebook-ում գրել է Տեր Եսային։

  • Կիսվել: