շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել

Կառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել

Հոկտեմբերի 22-ին ժ.12.15-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ՀՀ Կառավարության շենքի մոտից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել Արմեն Մկրտչյանին, որը Արմավիրի մարզի բնակիչ է, չի աշխատում:

Ավելի ուշ պարզվել է, որ Արմեն Մկրտչյանը կառավարության շենքի մոտ անձնական խնդիրների պատճառով` բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել:

Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Գրում է Armlur.am-ը։ 

 

  • Կիսվել: