հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Infiniti G35»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին

«Infiniti G35»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի գովազդային վահանակին

Մարտի 21-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի գովազդային վահանակին, որը թեքվել և երկկողմանի փակել է երթևեկությունը․ տուժածներ չկան: Գովազդային վահանակը ավտոմեքենայի վրայից և երթևեկելի հատվածից հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, պարեկային ծառայության աշխատակիցների, քաղաքացիների հետ համատեղ ավտոմեքենան դուրս բերել հենասյան տակից և գովազդային վահանակը իջեցրել ավտոճանապարհին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:
Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: