հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ինչու է անկել Երևանի կենդանաբանական այգու ուղտը

Ինչու է անկել Երևանի կենդանաբանական այգու ուղտը

Սույն թվականի հուվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է:

Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:

Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

 

Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

  • Կիսվել: