ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչու է ԱԱԾ-ն բերման ենթարկել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի համայնքապետարանի պաշտոնյաներին. ուշագրավ մանրամասներ

Ինչու է ԱԱԾ-ն բերման ենթարկել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի համայնքապետարանի պաշտոնյաներին. ուշագրավ մանրամասներ

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ն  Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին բերման է ենթարկել իր տանից, իսկ մյուս աշխատակիցներին՝ առեւտրի բաժնի պետը Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին, այլ վայրերից։

Նշենք, որ բերման ենթարկված համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը բարեկամներ են։

Իսկ ինչ կասկածի հիման վրա են բերման ենթարկել նրանց։ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ համայնքապետարանը գնումների գործընթացը լիակատար չի կատարել, չարաշահումներ են հայտնաբերվել, այսինքն հայտարարվել է մրցույթ, որից հետո նախատեսված գումարն իր նպատակին չի ծառայել, այդ գումարի մի մասը այսպես ասած «մեջ-մեջ է արվել»:

Նշենք, որ բերման ենթարկվածները քիչ առաջ ազատ են արձակվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու վերաբերյալ:

  • Կիսվել: