կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞․ Արմեն Աշոտյանը վրանում մահացածի դեպքի առիթով

Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞․ Արմեն Աշոտյանը վրանում մահացածի դեպքի առիթով

Քիչ առաջ իմացանք, որ մեր պայքարին միացած քաղաքացիներից մեկի սիրտը չդիմացավ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խորապես ցավակցում եմ մահացածի հարազատներին, բարեկամներին, ընկերներին, բոլորիս...

ՈՒ չեմ կարող լռել:

Այս վարչախումբը Ֆրանսիայի հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ կուտակել է ոստիկանություն, պարեկներ, ԱԱԾ, սադրիչներ, սակայն չի տեղադրել գեթ մեկ շտապօգնության մեքենա հարկ եղած դեպքում մարդկանց անմիջապես առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Ինչու՞ չկա գեթ մեկ շտապօգնության մեքենա: Ինչու՞:

Այդ սրիկաների համար մենք բոլորս ընդամենը զանգված ենք, և ոչ թե մարդկային կյանքեր»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կյանքը փրկել չի հաջողվել։Թիվ 1 համասարանական հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել էր. « Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից շտապ օգնության մեքենայով թիվ 1 համասարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։

Հիվանդանոցում անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք, բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն, և գրանցվեց կենսաբանական մահ»։

  • Կիսվել: