կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել կոպիտ խախտումներ․ Փաստաբան

Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել կոպիտ խախտումներ․ Փաստաբան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է․

 

«ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել էի դիմում՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

 

Դիմումի հիմքում դրված էին այն հանգամանքները, որ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը քննելիս դատավորը թույլ է տվել հետևյալ երեք կոպիտ խախտումը՝ քննել է այլ դատարանին հասցեագրված միջնորդություն, չի հայտնել ինքնաբացարկ՝ հոր և եղբոր Մարտի 1-ի գործով հետապնդումների պատճառով, չէր կարող լինել անկողմնակալ նախկին իշխանության ներկայացուցչի նկատմամբ և քննել է առերևույթ սխալ մեղադրանքով գործ․ Արմեն Աշոտյանին չէր կարող մեղսագրվել նախկին քրեական օրենսգրքի 179 հոդվածը, քանի որ այն ավելի խիստ է, քան գործող քրեական օրենսգրքի դրան համապատասխանող հոդվածը:

 

Այսօր ստացա նախարարի մերժումը՝ ասում է, որ նկարագրվածը բավարար չէ վարույթ հարուցելու համար:

 

Եվս մեկ ապացույց, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում՝ կապիտուլյանտի անմիջական ցուցումով»:

  • Կիսվել: