ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ինչքան էլ փորձենք կանգնել քաղաքացու և ոստիկանի միջև և թույլ չտալ տուգանել, քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի. ինչ է պատահել դիմակներ բաժանելիս (տեսանյութ)

Ինչքան էլ փորձենք կանգնել քաղաքացու և ոստիկանի միջև և թույլ չտալ տուգանել, քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի. ինչ է պատահել դիմակներ բաժանելիս (տեսանյութ)

Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի,որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա,այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիզ Հովիկ Հունանյանը:
 
Նա նշել է. ՛՛Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ,սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ....
 
Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները,որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում,արժանի չեն նման վերաբերմունքի:
 
Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:

Իսկ մենք ոնց՞ ենք պատասխանում և վերնագրում ենք,որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերով՞:

Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն,քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին՛՛:
 
Հունանյանը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
 

  • Կիսվել: