հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ինչպես ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի լրացման համար լիազորագրերը

Ինչպես ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի լրացման համար լիազորագրերը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ն իրավաբանական անձինք պարտավոր են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ փոփոխված տեղեկություններ` իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։
 
«Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (https://bo.e-register.am կայքի միջոցով) լիազորված անձանց կողմից ներկայացնելու դեպքում խնդրում ենք լիազորագիրը էլեկտրոնային եղանակով ուղարկել գործակալության [email protected] էլփոստի հասցեին»,- ասված է գրառման մեջ։

  • Կիսվել: