կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ինչպես է ծնվել Էրեբունի-Երևան տոնը ամեն տարի նշելու գաղափարը

Ինչպես է ծնվել Էրեբունի-Երևան տոնը ամեն տարի նշելու գաղափարը

1980-ականների սկզբին Կարեն Դեմիրճյանին հրավիրում են Վրաստան՝ մայրաքաղաք «Թբիլիսոբա» տոնին: Վերադառնալով թբիլիսյան տոնակատարություններից՝ Դեմիրճյանը ասում է.

-Վրացիներն ունեն իրենց մայրաքաղաքի տոնը՝ « Թբիլիսոբան»: Իսկ մենք, չնայած պարծենում ենք, թե Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, սակայն տոն չունի: Ավանդական տոները միավորում են մարդկանց, սեր, պատասխանատվության զգացում արթնացնում հարազատ քաղաքի նկատմամբ, ցանկություն՝ մայրաքաղաքը ավելի լավ և գեղեցիկ դարձնելու:

Որոշ ժամանակ անց նա խորհրդակցություն է հրավիրում, որին մասնակցում էին հանրապետության ստեղծագործական մտավորականության նշանավոր ներկայացուցիչներ: Դեմիրճյանը նրանց առաջարկում է համատեղ ուժերով ստեղծել թատերականացված համազգային տոն՝ «Էրեբունի- Երևան» անվանումով, և այդ տոնը դարձնել ավանդական, որպեսզի ամեն տարի Երևանը և հանրապետությունը նշեն այդ տոնը: Նա միաժամանակ առաջարկել է որպես տոնի հիմնական գաղափար վերականգնել Էդգար Հոհվհաննիսյանի և Պարույր Սևակի բանաստեղծության համանուն «Էրեբունի- Երևան» երգը, որը հիմա ամեն տարի այդ տոնի ժամանակ հնչում է:

  • Կիսվել: